Կարևորը՝ տեսախցիկների առաջ
Տնտեսություն
13:50 07/05/2025

Կարևորը՝ տեսախցիկների առաջ

«Ամեն անձրևից հետո, երբ Երևանը վերածվում է Վենետիկի, քաղաքային իշխանությունները «հիշում են», որ ունենք մաշված համակարգ: Ցավոք, մոռանում են նաև նշել, որ ամեն շինթույլտվություն տրամադրելուց առաջ էլ են «մոռացել» մաշված ենթակառուցվածքն ու հնարավոր ռիսկերը: Պարբերաբար մոռացել են նաև հեղեղատարների կողքի լցված աղբը հավաքել, որի մի մասը քամին է հետ լցրել նույն հեղեղատարը, իսկ մյուս մասն արդեն անձրևաջուրը:

Կարևորը տեսախցիկների առաջ արդարացում ունենալու տեքստը կա՝ գործ անել էլ ու՞մ է պետք»,-գրում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարևորը՝ տեսախցիկների առաջ